Իսրայելն իր զինվորականներից պահանջել է լքել Ադրբեջանն ու Վրաստանը
Իսրայելի պաշտպանության բանակը արգելել է իր զորքերին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է պետական հեռուստառադիոընկերությունը Kan գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության ցուցումների համաձայն՝ Հարավային Կովկասի այս երկու երկրներում զինվորական ծառայություն անցնող իսրայելցիները պետք է անհապաղ վերադառնան Իսրայել։
Պարբերականն ընդգծում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին մոտ, որտեղ զգալի թվով իրանցիներ են ապրում, և Ադրբեջանը նույնպես սահման ունի Իսլամական Հանրապետության հետ։
Մինչ այս, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ զորքերը գտնվում են «զգոնության բարձր մակարդակի վրա»՝ Իրանի կողմից հնարավոր հարձակման պատճառով։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, ասել է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ հավանաբար օգոստոսի 15-ին պատանդների վերաբերյալ բանակցություններից առաջ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ