Հայտնի են ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել յոթ թեկնածու՝
1. Էլմիրա Արսենյան
2. Քնարիկ Առաքելյան
3. Զառա Արամյան
4. Իրինա Շախնազարյան
5. Օֆելյա Ասատրյան
6. Մարգարիտա Մինասյան
7. Նունե Էլմասյան։
Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության հանգամանքը պայմանավորված է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։
Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։
Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովի կամզում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...