Բելգորոդի սահմանամերձ շրջաններից մեկից բնակչության տարհանում է սկսվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն օգոստոսի 12-ի առավոտյան հայտարարել է Կրասնայա Յարուգայի շրջանի սահմանին ուկրաինական զորքերի ակտիվության և բնակիչների՝ անվտանգ վայրեր տարհանում սկսելու մասին։
«Մենք տագնապալի առավոտ ունենք, թշնամին ակտիվ է Կրասնայա Յարուգայի շրջանի սահմանին…. Մեր բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար սկսում ենք Կրասնայա Յարուգայի շրջանում ապրող մարդկանց տեղափոխել ավելի ապահով վայրեր», – ասել է նա տեսաուղերձում։
Տեղում արդեն ընթանում է քաղաքացիների հեռացման գործընթացը, տարածք է ուղարկվել տրանսպորտ, հավելել է Գլադկովը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Կրասնայա Յարուգայի Վյազովոյե գյուղը երկու անգամ ենթարկվել է ականանետային հարվածների, վնասվել է էլեկտրամատակարարման գիծը։ Գրայվորոնի շրջանն, ըստ Գլադկովի, նույնպես ենթարկվել է հարձակման երկու կամիկաձե անօդաչուներով։ Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։ Տուժածներ չկան։ Կրասնայա Յարուգայի շրջկենտրոնը 45 կմ է հեռու Կուրսկի մարզի Սուջայի շրջանից, որտեղ օգոստոսի 6-ից մարտեր են ընթանում սահմանն անցած ուկրաինական ուժերի դեմ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ