Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն այցով ժամանել է Ռուսաստան
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, հայտնում է IRNA-ն։
«Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի օգոստոսի 12-14-ը։ Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի «Բանակ 2024» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռազմական միջոցառման նպատակն է ռազմական տեխնիկայի հնարավորությունները ցուցադրել ցուցահանդեսի օտարերկրյա մասնակիցներին և պատվիրակություններին։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը երրորդ տարին անընդմեջ ակտիվ մասնակցություն է ունենում ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին կներկայացվեն Իրանի նորագույն ռազմական և պաշտպանական-արդյունաբերական սարքավորումները: Իրանական պատվիրակությունը գլխավորում է «Խաթամ ալ Անբիա» բազայի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Շադմանին։
Համաժողովը հարթակ է, որտեղ ընկերությունները և ձեռնարկությունները կարող են ցուցադրել իրենց արտադրանքը ռազմաարդյունաբերական համալիրի շրջանակներում համագործակցության հետագա ինտեգրման համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ