Բելառուսը սկսել է տանկեր տեղափոխել Ուկրաինայի հետ սահման
Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման՝ Գոմելի և Մոզիրի ուղղություններում զորախմբերն ուժեղացնելու որոշման շրջանակներում։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել էր ուժեղացնել զորախմբերը Ուկրաինայի սահմանի մոտ։ Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, ցամաքային և հրթիռային զորքեր։ Դրանց թվում են «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը և «Իսկանդեր» համալիրները։
Այս որոշմանը նախորդել էին Լուկաշենկոյի հայտարարությունները, թե, իբր, ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ Բոլոր անօդաչուներն, ըստ նախագահի, խոցվել են Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության կողմից։ Լուկաշենկոն Կիևին մեղադրել է սադրանքի և բոլոր պայմանավորվածությունների խախտման մեջ և ասել, որ այդ ֆոնին բելառուսական ռազմաօդային ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։
Սահմանամերձ շրջաններ «Իսկանդերներ» և «Պոլոնեզներ» տեղափոխելու Բելառուսի մտադրությունը Կուրսկի շրջանում հարձակումից Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը շեղելու և դրանով իսկ Վլադիմիր Պուտինին օգնելու փորձ է, Լուկաշենկոյի որոշումն այսպես է մեկնաբանել Ապատեղեկատվության դեմ պայքարի ուկրաինական կենտրոնի (CPD) ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանի տարածք են մտել օգոստոսի 6-ի առավոտյան։ Տարածաշրջանում ընթացող մարտերի ընթացքում ուկրաինական բանակին հաջողվել է վերահսկողության տակ առնել Ռուսաստանի տարածքի առնվազն 100 քառակուսի կիլոմետր, տասնյակ ռուսաստանցի զինվորականներ գերի են ընկել։ Ռուսաստանի զինված ուժերի՝ Ուկրաինայի զինված ուժերին դիմակայելու անկարողությունը «նյարդայնացրել է» Վլադիմիր Պուտինին և ողջ ռուսաստանյան հրամանատարությանը, The Moscow Times-ին են հայտնել ռուսաստանցի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ