Ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալ Ներսես Խաչատրյանը, համաձայն տարբեր հրապարակումների, համակարգում է իշխանությունների քրեաիրավական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ։
Սակայն ինքը՝ Խաչատրյանը, առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես մեղադրյալ (2010 և 2019 թթ․)։
Զավեշտալին այն է, որ անկախ համարվող արդարադատական համակարգը, չգիտես՝ ինչ պատճառով, սահմանափակել է Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը։
Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում՝ «ինֆորմացիան սահմանափակված է» նշագրում, ըստ տարբեր դիտարկումների, ունեն մոտավորապես հազար գործից մեկը` 0.1 տոկոսը, այլ կերպ ասած՝ բացառիկ դեպքերում է դատական գործի ինֆորմացիան փակ, երբ խոսքը վերաբերում է մանկահասակներին, անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը և այլ բացառիկ դեպքերին:
Հուսով ենք՝ ՀՀ իշխանություններին ժողովրդավար համարող միջազգային կառույցները կվերանայեն իրենց կարծիքը դատական անկախ համակարգի և դրա սպասարկման վերաբերյալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...