Որքա՞ն է վաստակում հեռահար բեռնափոխադրող վարորդը Ռուսաստանում
Ռուսաստանում հեռահար բեռնափոխադրող վարորդներն ամսական վաստակում են մոտ 300 հազար ռուբլի, դրա մասին հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով Ազգային ավտոմոբիլային միության փոխնախագահ Անտոն Շապարինին։ Միաժամանակ, ըստ նրա, այս ոլորտում կադրերի պակաս է զգացվում։
Մասնագետների պահանջարկն աճում է, իսկ առաջարկը՝ նվազում։ Ամենայն հավանականությամբ, աշխատավարձերը կբարձրանան, բայց դա էապես չի բարելավի իրավիճակը, քանի որ մասնագետների ֆիզիկական պակաս կա, նշել է փորձագետը։
«Грузавтотранс»-ի նախագահ Վլադիմիր Մատյագինը հայտարարնել է, որ Ռուսաստանում վարորդների, դրանց թվում՝ հեռահար բեռնափոխադրող վարորդների 20-25 տոկոս պակասի միտումը շարունակվում է, գրում է Газета.ру-ն։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ մարդիկ թոշակի են անցնում, իսկ երիտասարդները նախընտրում են աշխատել այլ ոլորտներում:
Երիտասարդներն այսօր ձգտում են այլ, ավելի հեշտ մասնագիտություններ ընտրել, հավելել է փորձագետը։ Վարորդ աշխատելը դժվար է թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, միաժամանակ դա հանգեցնում է բազմաթիվ մասնագիտական հիվանդությունների, ներառյալ՝ մեջքին առնչվող խնդիրների, նշել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ