Ըստ Ավանեսյանի` Հաշվեքննիչ պալա՞տն է դեղին մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավականին զայրացած կերպով հերքում էր իր հրաժարականի հավանականությունը` այն հավասարեցնելով ինչ-որ կատակլիզմի հետ։
Սակայն, Ավանեսյանը համեստորեն լռում էր մեկ այլ դեպքի` Հաշվեքննիչ պալատի կողմից օրերս արված բացահայտումների մասին, առ այն, որ նախ` 2023 թվականին հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել (տե՛ս քաղվածքներ 1, 2, 3)։
Ավելին` պետպատվերի շրջանակներում առկա է լրջագույն խախտում, այն է` պրոֆիլային, մշտական գործող գնագոյացման հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում չի գործել` չգումարելով ոչ մի նիստ։
Կարծում ենք` լրագրողները իրավունք ունեն գոնե չբացառելու ոլորտը ըստ էության ձախողած նախարարի հավանական հրաժարականը, եթե չասենք, որ ՔՊ-ում քննարկել են նրա իրական հեռացման և հավանական փոխարինողի հարցը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...