Կինը 500 հազար ֆունտ ստեռլինգ է շահել և որոշել իր երեխաներին հետ պահել McDonald's-ից
Լիվերպուլցի կինը 500.000 ֆունտ ստեռլինգ է շահել People's Postcode վիճակախաղում և որոշել արգելել իր երեխաներին McDonald's այցելել:
Ըստ The Sun-ի, հիվանդանոցի Մենդի անունով աշխատակցուհին իր հարևանների հետ մասնակցել է խաղարկությանը, արդյունքում նրանք կիսել են 1 միլիոն ֆունտ ստեռլինգ մրցանակը: Իմանալով հաղթանակի մասին՝ կինը որոշել է առաջին հերթին իր երեք երեխաների հետ ճաշել լավ ռեստորանում։ «Մենք անպայման մի տեղ կճաշենք։ Եվ դա հաստատ չի լինի McDonald's-ը, որը նրանք այդքան պաշտում են»,- ասել է նա։ Բրիտանուհին ասել է, որ մտադիր է առողջացնել իր ընտանիքի սննդակարգը։
Բացի այդ, Մենդին արդեն սկսել է ամբողջ ընտանիքի համար ճանապարհորդություն ծրագրել։ Նա նաև մտածում է տան հիմնական վերանորոգման մասին: Կինը մտածել է նաև տեղափոխվելու մասին, բայց շատ է սիրում ապրել իր փողոցում։ «Այստեղ հրաշալի է։ Բոլոր հարևանները ճանաչում են իրար: Մենք միշտ օգնում ենք միմյանց, երբ պետք է, և լավ հարաբերություններ ունենք: Սա հիանալի հանգիստ փողոց է»,- ասել է նա: Բրիտանուհին պատրաստվում է նաև իր շահումի առիթով խնջույք կազմակերպել, որին հրավիրելու է իր բոլոր հարևաններին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ