Լրտեսության մեջ մեղադրված WSJ-ի լրագրողը Պուտինից հարցազրույց է խնդրել
The Wall Street Journal-ի ռուսաստանյան բյուրոյի լրագրող Էվան Գերշկովիչը, որն օգոստոսի 1-ին ազատ էր արձակվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների փոխանակման շրջանակում, հարցազրույց է խնդրել Վլադիմիր Պուտինից: Այս մասին հայտնում է Moscow Times-ը՝ նշելով, որ «Գերշկովիչին իրականում պատանդ են վերցրել ԱԴԾ-ի մարդասպան Վադիմ Կրասիկովին Ռուսաստան վերադարձնելու համար»։
Ինչպես հայտնում է WSJ-ը, հուլիսի 19-ին Գերշկովիչը լրտեսության համար դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման։ Դատավճիռը կայացնելու արագությունը (ընդամենը երեք նիստից հետո) հուշում է, որ Գերշկովիչին արդեն պատրաստում էին փոխանակման համար։
։ Ձևաթղթում հատուկ դաշտ կա, որը բանտարկյալը կարող է լրացնել ցանկության դեպքում: Գերշկովիչը հարցրել է, թե արդյոք Պուտինը կհամաձայնի իրեն հարցազրույց տալ ազատ արձակվելուց հետո։
Մեկնաբանելով լրագրողի խնդրանքը՝ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը կքննարկի հարցազրույցի խնդրանքը, եթե այն ստանա։ «Եթե նման դիմում ստացվի, մենք կքննարկենք այն։ Եթե նախագահը հարկ համարի հարցազրույց տալ արտասահմանյան լրատվամիջոցին, ապա կանի դա»,- ասել է նա։
NEWS.am-ը Telegram-ում
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ