Արհեստական բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներին
Մեքենաների մեջ ներկառուցված համակարգիչները մի գեղեցիկ օր գուցե պարզեն՝ արդյոք վարորդը հարբած է՝ սոսկ նրա դիմագծերին նայելով, ասում են գիտնականները:
Մշտապես վերահսկելով վարորդի հարբածության բնորոշ նշաններին՝ հնարավոր կլինի նվազեցնել հարբած վարորդների մեղքով վթարների թիվը:
I EEE Xplore ռեսուրսում զետեղված հոդվածում նկարագրված նախագիծը Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) և համակարգչային տեսողության հիմնադրամի (CVF) կոնֆերանսի շրջանակում, ավտոմոբիլային հաշվողական համակարգերին հնարավորություն է տալիս մեքենան նստելու պես 75% ճշգրտությամբ գնահատել վարորդի հարբածության աստիճանը:
Տեխնոլոգիան գերազանցում է գոյություն ունեցող համակարգչային եղանակները, որոնք հիմնված են դիտարկելի վարքի այնպիսի բնութագրերի վրա, ինչպիսին են ղեկի կառավարման բնույթը, ոտնակների օգտագործումը և մեքենայի արագությունը: Այս տվյալները հնարավոր է հավաքել և մշակել միայն, երբ մեքենան երկար ժամանակ շարժման մեջ է:
Նոր նախագծում օգտագործվում է մեկ գունավոր տեսախցիկ, որը հետևում է այնպիսի փոփոխականների, ինչպիսին հայացքի ուղղությունն ու և գլխի դիրքն են: Ընդհանուր համակարգը կարող է ներառել նաև վարորդի դեմքի 3D և ինֆրակարմիր նկարահանումը և ավտոմեքենայի հետնամասի տեսագրությունը, որոնք ցույց են տալիս վարորդի կեցվածքը, ինչպես նաև ղեկի փոխներգործությունը, իրադարձությունների գրանցամատյանները և վարորդի վարքագծի տեսագրություններն էկրանին:
«Մեր համակարգն ի վիճակի է հայտնաբերել հարբածության մակարդակը շարժման հենց սկզբում, ինչը կարող է օգնել կանխել հարբած վարորդների հայտնվելը ճանապարհին», - ասում է Ավստրալիայի Էդիթ Քոուենի համալսարանի դոկտորանտ, նախագծի հետազոտող Էնսիե Քեշթկարանը։
Ըստ նրա՝ քանի որ ծրագրային ապահովումը հեշտությամբ տեղավորվում է խելացի մեքենաների թվային ճարտարապետության մեջ, օրինակ՝ աչքերի հետագծին հետևելու և վարորդի մոնիտորինգ անելու համակարգեր, այն կարելի է հանգիստ փոխանցել սմարթֆոնին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ