Ինչո՞ւ են որոշել ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն: Հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից:
«Քվանտի» վրա հարձակումը կարող է ունենալ երկու պատճառ՝ մեկը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ազգային մտածելակերպով աշակերտներ դաստիարակող դպրոցը, կամ՝ որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել «Քվանտը», որպեսզի դաշտն ազատի այլ մասնավոր դպրոցների, օրինակ՝ ԱՅԲ-ի համար:
Հիշեցնենք, որ «Քվանտը» Հայաստանի առաջին մասնավոր դպրոցն է, և վերջին 30 տարին միջազգային դպրոցական օլիմպիադաներից բերված մեդալների 67 տոկոսը Հայաստան են բերել «Քվանտի» աշակերտները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...