«Գազպրոմ Արմենիան» դատի է տվել մի քանի դպրոցների
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան:
Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, օրինակ, Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զ. Համբարձումյանը տեղեկացրել է, որ ցուրտ ձմռան պատճառով իրենք ավելի շատ գազ են սպառել, եւ պետական ֆինանսավորումը չի բավականացրել: Իսկ, օրինակ, Վարդենիս գյուղում էլ շինարարական ընկերությունն օգտագործել է գազը եւ պարտքը թողել դպրոցի վրա: Ու տնօրենները տաք եղանակին ոչինչ չեն արել, հիմա ստիպված են մրսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...