Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է փոխնախագահի իր թեկնածուի անունը՝ սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենս, հայտնում է BBC-ն։
Ծնունդով Օհայոյից 39-ամյա սենատորը կարող է գրավել աշխատավոր դասի այն սպիտակամորթ ընտրողներին, որոնք դժկամությամբ են քվեարկել Թրամփի օգտին 2016 թվականին։
Միևնույն ժամանակ, Վենսն ունի հեղինակավոր Յելի համալսարանում ուսանելու և վենչուրային կապիտալի ոլորտում աշխատանքի տպավորիչ փորձ:
Վենսն ութ տարի առաջ նախագահական մրցավազքից առաջ քննադատել է Թրամփին, ինչը դեմոկրատներն անկասկած կմատնանշեն, բայց դրանից հետո նա դարձել է նախկին նախագահի պաշտպանը, հատկապես հեռուստատեսային լրատվական ցանցերում: Ուստի նրա հավատարմությունն ու արդյունավետությունը որպես քաղաքական գործիչ, անշուշտ, ազդել են Թրամփի որոշման վրա:
Reuters-ի փոխանցմամբ՝ Վենսը մոտ է Թրամփին արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր հայացքներով՝ նա տնտեսական պոպուլիստ է։
Վենսը պատկանում է Կոնգրեսի հանրապետականների խմբին, որը վեց ամսով հետաձգեց ամերիկյան օգնությունն Ուկրաինային։ Նա և իր համախոհները կարծում են, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է կենտրոնանա հարավային սահմանի ամրապնդման և անօրինական ներգաղթի դեմ պայքարի, ինչպես նաև Չինաստանի դեմ պայքարի վրա։
Վենսը ոչ նպատակահարմար է համարում ռազմական օգնության ցուցաբերումն Ուկրաինային:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը նախօրեին Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ