ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ
Azatutyun.am-ը գրում է.
Ներքին գործերի նախարարությունը դեպքերից մեկ ամիս անց հրաժարվում է պարզաբանել, թե ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում:
Նախարարությունից, պատասխանելով «Ազատությանը» հարցմանը, հայտնել են, որ նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:
«Ազատությունը» դեռ մեկ ամիս առաջ էր հարցում ուղարկել նախարարությանը, որտեղից էլ խնդրել էին 30-օրյա ժամկետ՝ տեղեկությունները հավաքելու համար։
Առողջապահության նախարարն էլ հունիսի 26-ին նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչև այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ, նախարարությունը դեռ չի բացատրում, թե ինչո՞ւ: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ սա կապ ունի հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքի հետ։ Ըստ իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության, հունիսի 12-ին կիրառվել է «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակ։
«Կիրառել են «Զարյա 3»-ներ, որոնց կարգավորումը Առողջապահության նախարարի հրամանում կիրառման պահին չի եղել։ Հետո հասկացել են, որ սխալ են արել, որոշել են գոնե հետո շտկեն սխալը, հետո նոր ներառել են դրանք առողջապահության նախարարի հրամանում», - «Ազատության» հետ զրույցում նշել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
«Ազատությունը» Առողջապահության նախարարությանը ևս հարցում է ուղարկել, խնդրել պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել փոփոխություն անել 2012 թվականից գործող հրամանի մեջ, որտեղ «Զարյա 3» տեսակի նռնակը հիշատակված չէ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...