Հրդեհ Կարբիի տներից մեկում. երեք տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հուլիսի 14-ին, ժամը 21:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան նկուղում (մոտ 15 քմ)։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Շ․ Ն․-ն (ծնված 1993 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) և Ն․ Ա․-ն (ծնվ․ 1963 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Շ․ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, Ա․ Ա․-ինը՝ ծանր, իսկ Ն․ Ա․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...