Բրիտանիայի վարչապետ. Ուկրաինան կարող է ՌԴ-ին խփել մեր հրթիռներով
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը հասկացրել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի մատակարարած հեռահար հրթիռները Ռուսաստանի ռազմական թիրախներին խփելու համար։ Բրիտանական ռազմական օգնությունը Կիեւ մատակարարվում է պաշտպանական նպատակների համար, բայց «Ուկրաինան ինքը կարող է որոշել, թե ինչպես այդ օգնությունը կարող է օգտագործվել այդ պաշտպանական նպատակների համար»,- լրագրողներին Վաշինգտոն, ՆԱՏՕ գագաթաժողովին մեկնելիս ասել է նա։
Դրանով իսկ Սթարմերը հաստատել է, որ Ուկրաինա մատակարարվող հեռահար հրթիռների հարցում նրա լեյբորիստական կառավարությունը զբաղեցնում է նույն դիրքորոշումը, ինչ եւ Ռիշի Սունակի, Լիզ Թրասի եւ Բորիս Ջոնսոնի նախկին պահպանողական կառավարությունները։
Քիր Սթարմերը գլխավորել է Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը հուլիսի 5-ին, մինչ այժմ կառավարող պահպանողականների ջախջախիչ պարտությունից հետո խորհրդարանական ընտրություններում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ