Բրիտանիան և Իսրայելի ռեժիմը ձգտում են Արգենտինայից թալանել Մալվինյան կղզիների նավթը
Բրիտանական կառավարությունը ծրագրում է Արգենտինայի «Մալվինյան» կղզիների նկատմամբ իր հայտարարած ինքնիշխանության շրջանակներում այս տարածաշրջանից թալանել առնվազն 500 միլիոն բարել նավթ։
The Telegraph լրատվական կայքում բրիտանական կառավարության հրապարակած պաշտոնական զեկույցի համաձայն՝ այս երկիրը նախատեսում է առնվազն 500 մլն բարել նավթ արդյունահանել Հարավային Ամերիկայում գտնվող Մալվինյան կղզիներից։ Ինչպես նշում է ParsToday-ը, ենթադրվում է, որ հարստահարման այս գործողությունից ամենաշատ շահույթը կգնա «Իսրայելի և ԱՄՆ-ի բաժնետերերին»։
Ըստ այդ փաստաթղթի՝ նավթի արդյունահանման տարածքը լինելու է Լեոնես Մարինոս (Leones Marinos) կղզին։
Այս հանքավայրը ընդհանուր առմամբ պարունակում է մեկ միլիարդ 700 միլիոն բարել նավթ, որը մի քանի անգամ գերազանցում է Շոտլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Rosebank նավթային հանքավայրը․ Հյուսիսային ծովում ծրագրված զարգացմամբ ամենամեծ հանքավայրը, որը ենթադրվում է, որ պարունակում է 300 միլիոն բարել նավթ:
Նավթի հանքավայրը, որը մտադիր է թալանել Անգլիան, ներկայումս գտնվում է իսրայելական «Նավիտաս Պետրոլիում» (Navitas Petroleum) ընկերության վերահսկողության տակ։ Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ եթե կղզու բնակիչները ընդունեն հարստահարման այս գործողությունները, ապա «շահույթի մեծ մասը կգնա Իսրայելի և ԱՄՆ-ի բաժնետերերին»:
Արգենտինան բողոք է ներկայացրել իսրայելական «Navitas Petroleum» նավթային ընկերության դեմ նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Ángel Fernández) կառավարության ժամանակ։
Մալվինյան կղզիները, որոնք բրիտանացիներն անվանում են Ֆոլքլենդյան կղզիներ, այն տարածքներից են, որոնք եվրոպացիները փորձել են գրավել տարիների ընթացքում:
1833 թվականին բրիտանական զորքերը գրավվել են արգենտինական Մալվինյան կղզիները՝ բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանում։
Փորձագետները կարծում են, որ Բրիտանիայի կողմից Արգենտինայի «Մալվինյան» կղզիների օկուպացիայի գլխավոր նպատակը այս նեղուցի վերահսկումն է, որը համարվում է աշխարհի հինգ ռազմավարական նեղուցներից մեկը։ Ելնելով այս կղզիների նկատմամբ իր ինքնիշխանությունից՝ Անգլիան հավակնում է Անտարկտիդայի մեծ մասի սեփականության և այս տարածաշրջանի ձկնորսության իրավունքին: Նավթի և գազի պաշարների առկայությունը իր առափնյա ջրերի որոշ հատվածներում ավելացրել է այս կղզիների ռազմավարական նշանակությունը, և այս տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսների ձեռքբերումը ստիպել է Անգլիային շարունակել գաղութատիրության դարաշրջանից մնացած այս գերիշխանությունը այդ կղզիների նկատմամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան