Ընտանիքը ընդունել է, որ Թոռնիկի մասունքներն են. Թոռնիկ Սարգսյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում
Շուրջ երկու անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը կրկնակի փորձաքննություն չի իրականացնի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը:
«Ընտանիքը ընդունել է, որ Թոռնիկի մասունքներն են, վաղը տանելու են գյուղ, մյուս օրը կհուղարկավորեն գյուղում»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի կունենա 33-ամյա Շիրազ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...