ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ
Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջձինիս հետ համագործակցությունից, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
Նրա խոսքով՝ սա ամերիկացիների՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է։
«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հրավեր է ուղարկել Երևանին և Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ից 11-ն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան