Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փարսյանը` գերազանցիկ, Առուշանյանը` հարվածային, Փարամազյանը՝ ծույլիկ

«Հրապարակը» գրում է. Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եռօրյա այցը Սյունիք նոր լիցքեր է պարգեւել շարժման ակտիվին, իր հերթին՝ սրբազանն էլ է դրական էմոցիաներով վարակվել. մի տեղ նա անձամբ վիլիս էր վարում, մեկ ուրիշում՝ ԶԻԼ-ի ուղեւորն էր, մե՛կ երեխաների հետ էր թռչկոտում, անկաշկանդ շփվում մարդկանց հետ՝ հակադրելով Փաշինյանի կերտած ախրանայապետությանը։

Սյունիք կատարած եռօրյա այցի գրեթե բոլոր դրվագները լրատվամիջոցներն ուղիղ եթերով ու ռեպորտաժներով ցուցադրեցին: Տեսանելի էր այն ջերմ ընդունելությունը, որն արժանացրին սրբազանին եւ նրա աջակիցներին, սակայն ամենաոգեւորիչը, ըստ մեր աղբյուրի, այն է եղել, որ սյունեցիները, անտեսելով տեղի ուժային կառույցների սպառնալիքները, ներկա են գտնվել հանդիպումներին՝ չվախենալով զրկվել աշխատանքից, եկամտից եւ այլ բաներից։ Իսկ ուժայինները մարզում հիմնավոր աշխատանքներ էին տարել, մարդկանց հասկացրել, որ իրենց ներկայությունը սրբազանի հետ հանդիպումներին «ժողովրդավարական Հայաստանում» անհետեւանք չի մնալու, եւ այցերի ողջ ընթացքում ոստիկանական խմբերը մշտապես ուղեկցել են ու «հաշվառել» եկողներին: Դա, իհարկե, որոշ չափով ազդել էր մարդկանց ներկայության վրա, բայց չէր կարողացել ազդել, օրինակ, սիսիանցիների վրա, որտեղ, նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի գործոնով պայմանավորված, շատ բազմամարդ հավաք տեղի ունեցավ եւ ճոխ ընդունելություն։

Հիշեցնենք, որ սրբազանն այցելեց մարզի մեծ ու փոքր համայնքներ, սկզբում եղավ Մեղրիում, ապա՝ Կապանում, եղավ նաեւ Շուռնուխ, Ներքին Հանդ, Սիսիան եւ այլ համայնքներում։ Սյունեցիների հետ հանդիպումներից հետո շարժման առաջնորդներն արձանագրել են, որ մարզում լուրջ անելիքներ ունեն՝ տեղում կառույցների ձեւավորման եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարդկանց պարզաբանումներ ներկայացնելու առումով: Բազում համայնքներում ցավով համոզվել են, որ մարդիկ տեղեկատվության պակաս ունեն եւ շատ հարցերում իշխանական պրոպագանդայի զոհ են դարձել: Անգամ Սյունիքում կան մարդիկ, որ ասում են` ավելի լավ է թուրքի հետ լեզու գտնենք, քան նորից պատերազմի միջով անցնենք։ Սյունիքը պատահական չէր ընտրված, քանի որ սահմանազատվող հաջորդ տարածքը կարող է հենց Սյունիքը լինել, ինչը նաեւ Փաշինյանը չթաքցրեց, ուստի պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը եւ թույլ չտալ, որ իրենց անվտանգության հաշվին համաձայնեն, որ իշխանությունը զիջումների գնա, որովհետեւ դա ոչ թե խաղաղության, այլ սողացող պատերազմի ճանապարհն է։

Այցից առաջ շատ քննարկվեց այն հարցը, թե արդյոք Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերը կդիմավորե՞ն ընդդիմադիր շարժման լիդերներին: Խոսքը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանի մասին է, ովքեր պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին մարզում սյունյաց ողջույններով դիմավորեցին, բայց տարիներ անց նահանջեցին ընդդիմադիր դիրքերից: 
Այս համայնքապետերն են եղանակ ստեղծում այդ համայնքներում, եւ մարդիկ, տեսնելով, որ իրենց կողմից հարգված ղեկավարն ընդունում-խոնարհվում է դավաճան-հողատուի առջեւ, իրենք էլ են խոնարհվում։ Առուշ Առուշանյանը Գորիսում դիմավորեց սրբազանին եւ նրան ուղեկցող իր ընկերոջը` Արթուր Սարգսյանին, ողջագուրվեց նրանց հետ, սակայն որեւէ հանդիպման չմասնակցեց, առավել եւս՝ չուղեկցեց։ Իհարկե, ոմանք հիշեցին, որ ընդամենը օրեր առաջ նա ընդունել էր Նիկոլ Փաշինյանին, թուքումուրի արժանացել, եւ սրբազանին դիմավորելն ընդամենը իրեն «մաքրելու», Փաշինյանի դաշնակցի պիտակից ազատվելու փորձ էր: Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ սրբազանին դիմավորելուց հետո Առուշանյանը որոշ իշխանական եւ մերձիշխանական մտերիմ-ընկերների մոտ արդարացել է, թե ինքը դրանով իր աջակցությունը չի հայտնել շարժմանը, չէր կարող չհանդիպել, քանի որ Արթուր Սարգսյանն իր հազար տարվա ընկերն է` ամեն ինչ Արթուրի համար է արել, անգամ «ապացույցներ» է ներկայացրել շարժմանը չաջակցելու վերաբերյալ, ասել է, որ իրենից ուզել են մշակույթի տան պալատը, որ գորիսեցիների հետ հանդիպումը կազմակերպեն, ինքն ինչ-ինչ պատճառաբանությամբ մերժել է: Փորձեցինք այս մերժման վերաբերյալ համայնքապետարանից պարզաբանում ստանալ, չպատասխանեցին: Նշենք, որ գորիսեցիների հետ հանդիպումը քաղաքի ռեստորաններից մեկի սրահում է կազմակերպվել։ Ավելին, այցից հետո Գորիսում սկսել են ակտիվ քննարկել՝ «Առուշը Նիկոլի հե՞տ է հիմա, թե՞ ընդդիմության»։ Ոմանք ամենաանհավանական վարկածներն են արծարծել՝ եթե նախապես ծրագրված հանդիպում լիներ, Առուշը, սովորույթի պես, երկարաթեւ կհագներ եւ չորս տուզ խաղաքարտով դաջվածքով չէր ներկայանա սրբազանին։

Հանուն արդարության նշենք, որ Գորիսում հանդիպմանը ներկա են եղել Առուշանյանի բազմաթիվ աջակիցներ եւ մտերիմներ: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանին հաջողվել է վախի մթնոլորտ ստեղծել, հնազանդեցնել անգամ կռվող տղերքին, չկոտրվող հեղինակություններին, որոնք այլեւս խուսափում են առճակատման գնալ եւ հայտնվել են հետապնդումների տակ։ Այդուհանդերձ, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով ժամանակին ավելի զուսպ էր իրեն պահում, հիմա առավել անկաշկանդ ու համարձակ պահվածք է դրսեւորում։ Չնայած տեխնիկական պատճառներով նրա եւ սրբազանի հանդիպումը չի լուսաբանվել, քանի որ առաջին օրը նախ Մեղրի են գնացել, ապա՝ ուշ երեկոյան վերադարձել Կապան, սակայն մեզ պատմեցին, որ Փարսյանը սրբազանի՝ Կապան հասնելուն պես այցելել է «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է շարժման ակտիվը, երկար մնացել հյուրանոցում՝ հաշվի չառնելով, որ մեծ թվով ոստիկաններ են եղել տեղում եւ «հսկել» են մարդկանց ելումուտը։ Ավելին, հաջորդ օրն էլ սրբազանի հետ նեղ կազմով ճաշել են, եւ իր տեղակալ Մարատ Հարությունյանին էլ հանձնարարել է Կապանի համայնքներում ուղեկցել Երեւանից ժամանած հյուրերին, անգամ Վահանավանքի հանդիպմանն է տեղակալը ներկա գտնվել: Համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանդիպումներին։ 

Այս առումով, շարժման ակտիվի բնորոշմամբ՝ ամենավախկոտը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն է գտնվել։ Չնայած սրբազանը հատուկ չայցելեց Քաջարան, սակայն պատահական չէր ընտրվել Վահանավանքը, որը Քաջարանի եւ Կապանի արանքում է, եւ ցանկության դեպքում Փարամազյանը կարող էր ինքն այցելել, տեսակցել նրան։ Ի դեպ, Տաթեւի համայնքում էլ սրբազանին ուղեկցում էր համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Նկատենք, որ որեւէ համայնքում ընդդիմադիրների եւ բնակիչների հանդիպումները համայնքապետարանների ենթակայությամբ գործող հաստատություններում չեն անցել, Սիսիանում Արթուր Սարգսյանին պատկանող տարածքում է եղել, Կապանում՝ Վահանավանքում, Գորիսում՝ ռեստորաններից մեկում։ 

ՀԳ․ Այցի ընթացքում բացահայտվեց նաեւ, որ Փաշինյանն անթաքույց խաբում է ժողովրդին, վերջերս Սյունիք կատարած այցից հետո մոնտաժված տեսանյութով տարածել էին, թե Ներքին Հանդում մարդիկ անվերապահորեն աջակցում են վարչապետին, այնինչ սրբազանի հետ նույն մարդիկ հանդիպելով ասել են, որ Փաշինյանի մոտ անվտանգային խնդիրների մասին են բարձրաձայնել ու հորդորել են լուծում տալ, որ այսպես չի կարելի շարունակել։