ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեաղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորային քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...