Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին
«Կարմիր գծերն» առնվազն բեռնաթափել են քաղաքը և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ «կարմիր գծեր»-ը թանկացրել եք՝ քաղաքը բեռնաթափելու համար, սակայն էլի տեղ չկա կայանելու, երբ նույնիսկ թեթև ժամերի փորձում ես մեքենա կայանել։
«Եթե Դուք վերցնում եք առանձին օր, առանձին ժամ, մի քանի օր, ես չեմ բացառում, որ ձեր ասածը կարող է լինել, բայց որ, ընդհանուր առմամբ, կարմիր գծերը բեռնաթափվել են առնվազն և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է»,- ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի։
Ճշտող հարցին՝ ավելի թանկացնե՞ք, նա ասաց․ «Եթե թանկացմամբ մեր նպատակին չենք հասել տարվա վերջ ավագանին կարող է գներն էլ ավելի վերանայել, կոնկրետ հատվածներում գուցե նաև կայանման արգելքներ ընդհանուր բեռնաթափման կոնտեքստում»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...