Aurus մեքենա, ծովակալի դաշույն և թեյախմության համար սպասք. հայտնի է՝ ինչ է Պուտինը նվիրել Կիմ Չեն Ընին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում նվերներով է փոխանակվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Կիմ Չեն Ընին նվիրել է նոր Aurus մեքենա, ծովակալի դաշույն և թեյախմության համար սպասք։
«Նվերներով արդեն փոխանակվել ենք։ Aurus մեքենա ենք տվել... ծովակալի դաշույն, թեյախմության համար շատ գեղեցիկ սպասք»,- ՏԱՍՍ-ի լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա չի ասել, թե կոնկրետ ինչ է նվիրել Կիմ Չեն Ընը Պուտինին։ Ուշակովի խոսքով՝ այդ նվերները «լավն են», և «ասոցացվում են նախագահի կերպարի հետ»։
Նշվում է, որ Պուտինը Կիմ Չեն Ընին առաջին Aurus-ը նվիրել էր 2024 թվականի փետրվարին։ ԿԺԴՀ առաջնորդը դարձել էր առաջին օտարերկրյա ղեկավարը, որը նվեր է ստացել այս մեքենան։ Aurus-ի սերիական արտադրությունը մեկնարկել է 2021 թվականին, դրա արժեքը սկսվում է 37 միլիոն ռուբլուց։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան