Ռուս փորձագետը նշել է ֆրանսիական CAESAR հրետանային կայանների՝ Հայաստան մատակարարումների մոտավոր ժամկետները
Ֆրանսիական «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանները հայկական բանակում շուտով չեն հայտնվի։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։
Հիշեցնենք, որ Երեւանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ։
Փորձագետը պարզաբանել է, որ խնդիրն այն է, որ հիմա դրանք առաջին հերթին ուղարկվում են Ուկրաինա, որտեղ 155 մմ տրամաչափով զինամթերքի սուր պակաս կա։
«CAESAR-ները, ըստ ամենայնի, կհայտնվեն հայկական բանակում, բայց մի քանի տարի հետո։ Սկզբում դրանք շատ չեն լինի: Ռազմական տեսանկյունից սա ճիշտ որոշում է, բայց շուտով այն չի իրականացվի։
Միևնույն ժամանակ, Արևմուտքում մեծ թափով ընթանում է ռազմարդյունաբերական համալիրի տեղակայումը, ստեղծվում է 155 մմ արկերի զանգվածային արտադրություն, ուստի շուտով դրանց պակաս չի լինի և հնարավոր կլինի ձեռք բերել զեղչով»,- ընդգծել է Ֆելգենգաուերը։
Ըստ նրա, Երևանի նման մտադրությունը լրացուցիչ դժգոհություն կառաջացնի Ռուսաստանում, քանի որ Մոսկվան կհամարի, որ Հայաստանն իրենից երես է թեքում և շրջվում դեպի Արևմուտք։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան