Երեկ սպանված քրեական հեղինակությունը կալանքից ազատ էր արձակվել «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով
Աջափնյակ վարչական շրջանում երեկ կրակոցների հետևանքով սպանված քրեական հեղինակությունը «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, շուրջ երկու տարի առաջ էր կալանավորվել, ապա՝ ազատ արձակվել։
ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել էին միջադեպը՝ նշելով, որ հունիսի 11-ին ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդուվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 23.13-ին Շինարարների 25 շենքի դիմացի հատվածում անհայտ անձը հրազենից կրակել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց ուղղությամբ, որտեղ 1980թ.ծնված Սերգեյ Գ-ն գիտակցության չգալով մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- նշել են ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ պաշտոնապես իրավապահները դեռևս չեն հայտնում։ ՔԿ-ից հայտնեցին, որ քիչ անց հաղորդագրությամբ հանդես կգան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...