Ում կընտրի ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։
Հիշեցնենք․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի, երբ ՔՊ-ն վերջին պահին որոշեց պատժել Հարությունյանին` փակ հանդիպումից արտահոսքի եւ որոշ ՔՊ-ականների դեմ սկսված վարույթների համար: Հարությունյանի հետ կատարվածը շատերի վախը բռնել է` թեկնածուներ չէին առաջադրվում, հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...