«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինն ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։
Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Թե նշանակումներն ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինն ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...