Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր
Մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում։
Shamsyan-ի հաղորդմամբ՝ վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Վրաերթ-վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...