Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

16 մլն 868 հազար դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։

Նկատելի է, որ կարմիր և սև բերետավորները, ոստիկանության զորքերը հաճախ ավելի շատ են, քան հենց ցուցարարները, որոնց անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչները։

Իսկ ի՞նչ արժե ոստիկանության զորքերը հրապարակ բերելը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ ներքին գործերի նախարարությունը մայիս ամսվա ընթացքում «ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարել է 16 մլն 868 հազար դրամ գումար։ Առաջին պայմանագիրը, որը կնքվել է մայիսի 15-ին կատարվել է գնման եղանակով և կազմել է 6 մլն 868 հազար դրամ։

Պայմանագրում հստակ սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության զորքերը, ի դեմս ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի՝ պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման շրջանակում Բաբայանը ստացավ գեներալի կոչում, ըստ երևույթին՝ ցուցարարների, նաև լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար։
Ստացվում է, այս մասով Փաշինյանի հրամանները կատարված են ըստ հրահանգի։

Հաջորդ պայմանագիրը, որը կնքվել է կրկին նույն ընկերության հետ, այս անգամ հրատապ մեկ անձից գնման եղանակով է իրականացվել հենց մայիսի 23-ին։ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարվել է 10 մլն դրամ։

Սույն պայմանագրով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերը պիտի Երևանի կենտրոն բերվեն հետևյալ զորամասերից՝ քաղաք Երևան, Բագրատունյաց 6-րդ նրբանցք, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 25 և Արմավիրի մարզ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) տարածքի զորամասերից։

Նշված պայմանագրով նախատեսված է 10 մեքենա, յուրաքանչյուրի արժեքը՝ 1 մլն 105 հազարից մինչև 1 մլն 110 հազար դրամ։

Հրապարակում հաճախ հանդիպող ոստիկանական միկրոավտոբուսների 1 ժամը, ըստ պայմանագրի, արժե 5-7 հազար դրամ, 1 կիլոմետրը 350 դրամ․ այն կարող է տեղափոխել 15-20 մարդ։ «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի տրամադրած ավտոբուսները, որոնք տեղափոխում են 25-35 մարդ 1 ժամի համար վճարվում են 6-8 հազար դրամ, 1 կիլոմետի համար՝ 500 դրամ, իսկ 35-50 և ավելի անձ տեղափոխող ավտոբուսները 1 ժամի համար վճարվում են 10-11 հազար դրամ՝ 1 կիլոմետրի համար՝ 650-700 դրամ։

Ստացվում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը և անհնազանդության ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։