Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու և սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով և դաչաներում բնակեցնելով, մինչև պայքարի ալիքը մարեց, և վտանգները չեզոքացվեցին: Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի։
Պատահական չէ, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանն ակնարկեց՝ խոսելով քաղաքացիական բախումների մասին։ «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։ Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...