Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները, անգամ Ճապոնիա է արտահանվում
«Ժողովուրդը» գրում է. «Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուգահեռ` աճում է նաև արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արևելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...