Ինչ ձեւաչափում եւ ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները
«168 ժամ» թերթը գրում է. ««Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձեւաչափում եւ ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված եւ պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է եւ այդ խոսակցություններին, եւ այդ ձեւաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին ԼՂ հակամարտությանը:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագտե Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգեւորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում եւս տապալվելու է, եւ այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասել է Հալբախը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...