Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հակաիշխանական բողոքի զանգվածային գործողությունները հանրային օրակարգի թիվ մեկ թեման են դարձել։ Պայքարն ինքնին արդեն իսկ յուրահատուկ անուն է ստացել՝ Սրբազան շարժում։
Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ: Նշվել է, որ հանդիպումները շարունակական են:
«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...