Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ

ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը, ով հրապարակել է հայտարարության տեքստը և շարժմանը միացած 57 դասախոսների ցանկը:

Հայտարարությունում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։

Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «... հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ... հռչակում է` ...»: Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»

Անհեթեթ է ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն պնդումը, թե իբր Ալմա-Աթայում 1991 թ․ դեկտեմբերի 21-ին ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին փաստաթղթով ՀՀ-ը ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը աջակցում Արցախին 1992-1994 թթ․ պատերազմում։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթով առաջնահերթ ամրագրվել է արդեն իսկ իրացված ազգային ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ-ն այդ միջազգային փաստաթուղթը վավերացրել է վերապահումով, որով Արցախը չի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ձևակերպել նաև Տավուշի կամ ՀՀ այլ տարածքի արտաքին սահմանի գծման կոնկրետ տեղամասեր և աշխարհագրական կոորդինատներ, որովհետև նման հարցերը այդ հարթակում և այդ ձևաչափով չեն կարգավորվում։ Բացի այդ՝ խորհրդային միութենական հանրապետությունների սահմանները ԽՍՀՄ-ում դիտարկվում էին որպես ներքին սահմաններ, որոնց սահմանազատման գործընթացը հազվադեպ է ընթացել միջազգային իրավունքի սկզբունքների տառին համապատասխան։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ, օրինակ, Արցախի վերաբերյալ խորհրդային տարիներին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև երբևէ տարածքային խնդիրները կարգավորող միջհանրապետական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Միայն ՀԽՍՀ սահմանային առանձին տեղամասերի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որոնք սահմանների ընդհանուր երկայնքի պատկերը, այնուամենայնիվ, չեն արտացոլում։ ՀՀ կառավարության սահմանած սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մենք կորցնելու ենք ոչ միայն ռազմավարական գերշահեկան դիրքերը սահմանին, այլև վտանգելու ենք Վրաստանի հետ մեր հանրապետությունը կապող կենսական նշանակության միջպետական մայրուղին։

«Սահմանազատման» գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ հարևան պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, հետո միայն անցնեն սահմանային վերջնական ճշգրտումների, ինչպիսիք ներկա պահին կատարվում են, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հարցերի կարգավորումը միջպետական պայմանագրով, որը պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված սոսկ խորհրդատվական հանձնաժողովն ադրբեջանական կողմի հետ տարածքային որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ վարչապետը և Կառավարությունը իրավասու չեն հանձնաժողովին «որոշումներ» կայացնելու մանդատ տալ, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են։ Ավելին՝ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորում ստանում են հանրաքվեով։

ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում որևէ զիջում չեն նախատեսել, նույնիսկ առաջարկում էին հասնել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, մինչդեռ իրենց գործողությունները տրամագծորեն հակառակն են։ Հենց այդ օրակարգով է իշխող վարչախումբը ստացել ընտրողների վստահության քվեն։ Սա նշանակում է, որ, կատարելով նախընտրական ծրագրին հակառակ գործողություններ, ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ 2020 թ. պատերազմի ռազմագերիներից շատերը, որոնց վերադարձնելու մասին խոստանում էին այդ նույն նախընտրական շրջանում, իսկ ռազմագերիների հանձնումը յուրաքանչյուր պետության անբեկանելի պարտավորությունն է, ինչից հրաժարվում է Ադրբեջանը և փոխարենը շարունակում տարածքային նոր պահանջներ ներկայացնել։

Շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

Հայտարարությունը բաց է ՀՀ կրթական և գիտական բոլոր հաստատություններում աշխատող անձանց համար։

Միքայել Մալխասյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դավիթ Հայրապետյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վարուժան Գեղամյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գևորգ Դանիելյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արթուր Աթանեսյան - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահագն Վարագյան - կենսաբանական գիտությունների թեկնածու
Արմեն Ավետիսյան - բանասիրական գիտությունների թեկնածու
Սաթենիկ Վարդանյան - արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Մենուա Սողոմոնյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ամալյա Սողոմոնյան - բանասիրական գիտությունների թեկնածու
Տարոն Վարազդատյան - տնտեսական գիտությունների թեկնածու
Գարիկ Քեռյան - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տիգրան Զալինյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Աշոտ Հայրունի - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աննա Մկրտչյան - տնտեսագիտության դասախոս
Կարինե Եղիազարյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մելիքյան - պատմական գիտությունների թեկնածու
Գևորգ Հարությունյան - պատմական գիտությունների թեկնածու
Անժելա Էլիբեգովա - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայկ Ղազարյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Ռիտա Սաղաթելյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սիրանուշ Գալշոյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աստղիկ Ավետիսյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խաչիկ Գալստյան - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահե Արսենյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արտյոմ Տոնոյան - բանասիրական գիտությունների թեկնածու
Գարիկ Միսակյան - իրանագիտության դասախոս
Ահարոն Վարդանյան - իրանագիտության դասախոս
Էրիկ Դավթյան - պատմական գիտությունների թեկնածու
Արա Աթայան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արմեն Մանվելյան - պատմական գիտությունների թեկնածու
Վահե Սարգսյան - պատմական գիտությունների թեկնածու
Ալբերտ Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Կարեն Իգիթյան - կովկասագիտության դասախոս
Վահե Թորոսյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննես Խորիկյան - պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
Ցոլակ Ակոպյան - քաղաքական գիտությունների թեկնածու
Արման Մալոյան - պատմական գիտությունների թեկնածու
Աղասի Միքայելյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Աշխեն Բեգլարյան - քաղաքական գիտությունների թեկնածու
Էդգար Էլբակյան - քաղաքագիտության դասախոս
Մարինա Մադոյան - պատմության դասախոս
Գագիկ Համբարյան - դասախոս
Լիլիթ Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարապետ Հակոբյան - պատմական գիտությունների թեկնածու
Հրանտ Միքայելյան - քաղաքագիտության դասախոս
Լիանա Դալլաքյան - պատմության դասախոս
Գոռ Սարգսյան - պատմական գիտությունների թեկնածու
Թադևոս Չարչյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Միքայել Բադալյան - պատմական գիտությունների թեկնածու
Օլիմպիա Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լուսինե Զաքարյան - պատմության ուսուցիչ
Տիգրան Քոթանջյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մարտիրոսյան Անուշ - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդիկ Մինասյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովիկ Գրիգորյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Տիգրան Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու