Իշխանական նավը երերում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։
Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...