Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իր խորհրդական Պետրոս Պետոյանի։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Պետոյանի պաշտոնական կենսագրությունը, պարզեց, որ պաշտոնյան իր նշանակման իրական օրվա մասին կենսագրական տվյլաներում գրել է՝ մարտի 19։
Անհամապատասխանության նման մեծ` 14-օրյա ինտերվալը չէր կարող վրիպման արդյունք լինել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում ակնհայտորեն չեն տիրապետում իրավիճակին եւ պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը։
Հ.Գ. Չի բացառվում, որ ՔՊ-ի օրոք անձը նախ «նշանակվում» է ամենակարեւոր պաշտոնին, ապա նոր ֆորմալ առումով հրամանագրվում է՝ օրինական կարգով. կամ էլ Պետոյանը ուղղակի դրանք շփոթել է կենսագրությունը լրացնելիս, բայց, անհարմար է այս դեպքում էլ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...