Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 2-ին, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել է իր վրա, երբ ինքը փորձել է տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել է նաև գումար, ապա դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...