Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա, ինտերնետ հասանելիությունն էլ թույլ է: Գյուղացիները մտածում են, որ դա մտադրված է արվել՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տավուշցի Կարեն Ղազարյանը:
Նրա խոսքով, գյուղացիները տեղեկություն չունեն հոսանքազրկման պատճառի մասին, սակայն կարծում են, որ իրենց վրա հոգեբանորեն ազդելու միջոց է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանական ուժերը շարունակում են երկու կողմից փակ պահել գյուղի ճանապարհը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...