Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե առավել խնդրահարույց են տեսնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին շուրջ 11 ամիս կալանքի տակ պահելու դրվագը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեսպանի կողմից անձամբ Փաշինյանին ասվել է, որ առկա է խնդիր՝ հատկապես այն առումով, որ Աշոտյանի կալանքի փոփոխության հետ կապված ներկայացվել են մի շարք միջնորդություններ, որոնք ուղղակի անտեսվել են և հաշվի չեն առնվել (Աշոտյանի կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել 30 ընդդիմադիր պատգամավոր)»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...