Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Հովհաննես Դավթյանը շուն է անվանել իր ներկայացման ժամանակ Տավուշի հանձման համար ակցիա արած երիտասարդին
Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանն անդրադարձել է նախօրեին իր ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ շուն անվանելով ակցիա իրականացրած երիտասարդին։
Դավթյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է միջադեպի մասին՝ նշելով, որ վերջին շրջանում «որքան կեղտոտ, քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում:
Նրա խոսքով՝ ներկայացման ժամանակ իր հետ բեմ է դուրս եկել մի երիտասարդ, որը հանել է պաստառն ու կանգնել հանդիսատեսի առաջ, մինչդեռ ինքն իրեն նորմալ է պահել ու չի հուզվել, իսկ երիտասարդը վայրկյաններ անց հեռացել է։
«Լավ ես ի՞նչ անեմ, իմ փոխարեն դուք ինչ կանեիք։ Ոչ այն է՝ ոչ ադեկվատ պահեմ ինձ, ոչ այն է՝ հրեմ դուրս հանեմ, ծաղրեմ, արգելեմ, ոչ այն է՝ ասեմ այս ինչ լավ բան ես անում, որ քեզ անշնորհք, անդաստիարակի պես ես քեզ պահում», - նշեց Դավթյանը՝ հավելելով, որ «այդ սոպլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, այլ վճարվել են»:
«Ինչից եմ ես դա ենթադրո՞ւմ։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էր երկու փաստաբանը, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ հուշում է, որ այս տղան շուն էր։ Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ ակցիան կարող էին իրականացնել ներկայացման վերջում ու չխանգարեին իրեն։
Երիգիծաբանի խոսքով՝ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և իրեն վրդովվեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ու օգտատերեր այդ այցիան վերագրել են իրեն։
«Դուք չե՞ք պատկերացնում, որ կարող է լինել մարդ, որը քաղաքականացված չէ։ Որ դուք կեղտոտ եք, չեք մտածում, որ կարող է մաքուր մարդ լինել», - նշեց նա՝ շեշտելով, որ ծանոթ չէ որևէ քաղաքական գործչի։
Նշենք, որ երեկ երիտասարդներն ակցիա են իրականացրել երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ՝ բեմում պարզելով «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հանդիսատեսն ակցիան ողջունել է ծափողջույններով, բացականչել՝ «Բրավո» :


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...