Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...