Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե երբ է գալու ներկա իշխանություններին հեռացնելու ժամանակը, որի մասին ինքը երեկ խոսել է, ինչին արձագանքելով՝ Սարգսյանը պատասխանել է․
«Երբ, որ դուք պատարստ լինեք»։
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Սարգսյանն ասաց, որ դա պետք է տեղի ունենա այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում է տեղի ունենում։
«Մենք չգիտենք ինչ սկզբունքով են հիմա դա անում, ու արդյո՞ք դա սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ։ Ես չեմ տեսնում, որ այս գործընթացը տանում է խաղաղության, տեսնում եմ, որ այն տանում է հետագա բարդությունների։
Այս ամենի լուծումը այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է, իրենք չունեն որևէ գիտելիք գոնե կառավարման ասպարեզում»։
Դիտարկմանը՝ ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանություններին, Սարգսյանն ասաց․
«Չկա միասնականություն և կա արտաքին սատարում այս իշխանություններին»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...