Միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևան համայնքի ավագանու որոշմամբ անցած տարի սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ, և 2024 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանցով, որպեսզի «գովազդը, գովազդի միջոցը համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված են»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո «փակ դռների հետևում» ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Բանն այն է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոնկրետ Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին, այսինքն, գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել:
Մեր ունեցած տեղեկություններով, Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է սկսել կոշտ վարչարարություն իրականացնել, այսինքն, տուգանել բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում
39 0


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...