Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 4-ին Իջևան քաղաքում կայացավ համատավուշյան հավաք, որին մասնակցեցին Տավուշ աշխարհի բոլոր շրջաններից։
Հանդիպման ընթացքում քննարկվեց Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքների` Ադրբեջանին միակողմանի զիջելու մասին գործող իշխանությունների ծրագիրը։ Ակնհայտ է, որ Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը, վտանգելու են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` նոր սպառնալիքներ ստեղծելով Հայոց պետության համար։
Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Ուստի այս հայտարարությամբ մեր անհամաձայնությունն ենք հայտնում միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը։ Միաժամանակ դիմում ենք պետական բոլոր այրերին և զինվորականներին, հիշեցնելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումների կատարումը պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են։
Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող զիջումներին կարող ենք դիմագրավել միակամությամբ և համազգային հակազդեցության դրսևորմամբ։
Ուստի այս իրավիճակում յուրաքանչյուր հայ մարդու դիրքորոշման արտահայտումը և տավուշեցու կողքին կանգնելը պահի հրամայականն է։
Կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին. սա միայն Տավուշ աշխարհի կամ տավուշցու հարցը չէ, սա ողջ հայ ժողովրդի և Հայոց Պետականության խնդիրն է։ Վճռական այս պահին միահամուռ կերպով կանգնենք պետական շահի, հայկական բանակի և տավուշեցու կողքին ու միասին թույլ չտանք մեզ պարտադրվող նոր կործանարար զիջումները»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...