Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից. պարզվել է՝ կա վիրավոր
Ապրիլի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները պարզել են Չեխովի փողոցի 56 շենքի դիմաց կրակոցների հետևանքով վնասված Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ կրակոցների հետևանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Կարապետ Բաղդասարյանն է, ով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ Opel-ն էլ, որի ուղղությամբ կրակոց է արձակվել, պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարդան Սամսոնյանին։
Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...