Որտեղ է հայտնաբերվել տնտեսագետ Յուրի Մինասյանի սպանության մեջ մեղադրվող «Բեսլան»-ը
Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզ չի փրկի անգամ անձրևանոցը» անվանումը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քր․ օր․-ի 166 հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, նախկինում դատված Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը, ով ավելի ավելի շատ հայտնի է կոմիտասցի «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ կերպարանափոխված, անձրևանոցով գտնվում է Ալիխանյան փողոցում։
Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում Հ․ Մկրտչյանը չի կարողանում խույս տալ ոստիկաններից և տեղում բռնվում է, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Աղբյուրը հայտնում է, որ վերջինս հետախուզվում է Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահ պատճառելու մեջ։
Վերջինս ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է դատարանը կայացրել դեռ օրեր առաջ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել էր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...