Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրն օրակարգից դուրս չի եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանից տարածքային զիջումների հարցերը հետին պլան են մղել Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նույնպես պարտադրվում էր Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից, սակայն այն դուրս չի եկել օրակարգից, քանի որ միայն նոր սահմանադրության մեջ համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով կարող է Հայաստանը դուրս մղել ռուսներին ՀՀ-ից։
Խոսքը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին է, որը գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010-ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, եւ բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչեւ 2044 թվականը: Ընդ որում՝ պայմանագրում չկա որեւէ դրույթ, որը հնարավորություն կտա այն լուծելու: Դա հնարավոր կլինի միայն նոր սահմանադրությամբ` ամրագրելով, որ Հայաստանը չեզոք երկիր է իրեն հռչակում, եւ նրա տարածքում չի կարող այլ պետության զինված ներկայություն լինել։
Հիշեցնենք․ 2010 թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը:
Եթե մինչ այդ գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանները հսկելով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինելու պարտավորություն ստանձնեց:102-րդ ռազմակայանում, ընդհանուր առմամբ, ծառայում է շուրջ 5 հազար զինվորական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...