Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե'ք, որ հերթական անգամ խաբել է. Սաղաթելյանը՝ ոստիկաններին
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատված բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:
Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք, ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանին։
Մեկ անգամ ևս հիշեցնեմ ուժային կառույցների ղեկավարներին. դուք ձեր գործողությամբ մեղսակից եք դառնում Նիկոլի կողմից իրականացվող հանցագործություններին։
Դուք վերածվել եք այլախոհներին հետապնդելու, իշխանությունը պահելու հարմար գործիքի:
Հասկացե՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում եք Ալիևին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:
Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե'ք, որ հերթական անգամ խաբել է»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...