Որն է YouTube-ում 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջերի արգելափակման պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսակետ է հայտնել, որ սա կարող է լինել այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործված խարդախ մեթոդների հետեւանք, երբ փորձել են դիտումներ եւ հավանություններ հավաքել: «YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է»,- նշել է մեդիափորձագետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...